«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես գրել էինք՝ իշխանության գերնպատակը ՀԷՑ-ի ՔՊ-ականացումն է․ ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանի վերջին օրերի նշանակումներն ասվածի վառ ապացույցն են։ Ռազմավարական նշանակության այս օբյեկտում բարձր պաշտոնների են նշանակվում ոչ թե ոլորտի գիտակներ, այլ՝ կուսակցականներ եւ Փաշինյանի «լյուբիմչիկներ»։
Դիցուք, ՀԷՑ-ի իրացման տնօրենի նոր տեղակալ, Երեւան քաղաքի էներգաիրացման սպասարկման տնօրեն է նշանակվել Արման Սմբատյանը, որը ՔՊ կուսակցության անդամ է, վարչության անդամի թեկնածություն է առաջադրել առաջիկա ընտրություններում, ավագանու նախկին ընտրություններին եղել է իշխանական ցուցակում։
Սակայն նրա ամենամեծ արժանիքը թերեւս Փաշինյանի հետ հեծանվավազքին մասնակցությունն է։
Նա մշտապես ուղեկցել է Փաշինյանին հեծանիվ վարելիս եւ ընդգրկվել նրա սիրելիների ցանկում։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում