«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես գրել էինք, իշխանությունը հրատապ ռեժիմով շարունակելու է կյանքի կոչել նախընտրական, պոպուլիստական նախագիծը՝ զինվորական ծառայությունը 2-ից 1,5 տարի դարձնելու վերաբերյալ։ Նախագիծն արդեն ուղարկվել է խորհրդարան եւ քննարկվելու է եկող քառօրյա նիստերի ընթացքում։

Սակայն իշխանությունը սրանով չի սահմանափակվելու` իշխանականներն առաջիկա ամիսներին մտադիր են հանդես գալ նմանատիպ այլ ամբոխահաճո նախաձեռնություններով։

Օրինակ, մեզ ասացին, որ քննարկում են նաեւ պարտադիր զինվորական ծառայության տարիներն իբրեւ աշխատանքային ստաժ հաշվարկելու հարցը, եւ նախագծի տեսքով դա նույնպես կներկայացվի խորհրդարանի ընդունմանը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։