«Հրապարակ». Պարգևավճար ստացած ղեկավարները պարտադիր պետք է ինքնակրթությամբ զբաղվեն, հակառակ դեպքում կզրկվեն դրա 10 %–ից

«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական ապարատում պարգեւավճարներ ստացած ղեկավար անձնակազմը, պարզվում է, պարտադիր պետք է ինքնակրթությամբ զբաղվի, հակառակ դեպքում կզրկվի պարգեւավճարի 10 տոկոսից:

Առավելագույնը 250 հազար դրամ պարգեւավճար ստացող բարձրաստիճան պաշտոնյաները պետք է ծախսեն տարբեր վճարովի դասընթացների հաճախելու վրա, ապա այդ մասին փաստաթղթեր ներկայացնեն, ոչ չզրկվեն այդ 250 հազար դրամից։

Կառավարության համապատասխան որոշման մեջ բառացի գրված է․ «Խրախուսանքի արժանացած անձին տրված պարգեւավճարի 10 տոկոսը, իսկ վերջինիս մեծությունը 250 հազար դրամը գերազանցելու դեպքում՝ 250 հազար դրամը, նախատեսված է վճարման կիսամյակին հաջորդող կիսամյակի ընթացքում կրթության կամ գիտական գործունեության հետ կապված, այդ թվում՝ միջազգային հեղինակավոր գիտական պարբերականներում հրապարակումների նպատակով ծախսերի համար»։

Բացի այդ՝ կրթական ծախսերի վերաբերյալ գրավոր ապացույցներ չներկայացնելու պարագայում «այդ մասը ենթակա է նվազեցման հաջորդող ժամանակահատվածի խրախուսման ֆոնդից»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։