«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին իշխանական վարչակազմը Հակակոռուպցիոն կոմիտեի միջոցով մեծ աղմուկ-աղաղակ բարձրացրեց, թե ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դեպքեր է բացահայտել: Կա 5 ձերբակալված:
Ըստ հաղորդագրության՝ մի խումբ անձինք նախ Մեծամոր համայնքում բացել են «Մեր ձևով» ՀԿ-ի գրասենյակ, Արմավիրի տարբեր բնակիչների ձևական գրանցել այնտեղ և հանձնարարել, որ հավաքագրեն անձանց, որոնք ընտրություններին կքվեարկեն Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին։
Խոստացված ընտրակաշառքը ձևակերպվել է որպես աշխատավարձ: Մեկ այլ դրվագով նաև բարեգործության անվան տակ գումար է բաժանվել:
Մեր տեղեկություններով ձերբակալված հինգ անձանցից չորսին բաց են թողել՝ ապացույցների բացակայության հիմքով, մեկին են կալանք տվել, ով ընդդիմադիր կուսակցության գրասենյակի ղեկավարն է եւ աշխատավարձ է տվել աշխատակիցներին:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում





