«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս տեղեկացանք, որ Ամենայն հայոց կաթողիկոսի հետաձգած Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում՝ փետրվարի 16-19-ը։

Այս որոշումը վատ դրության մեջ է դրել իշխանություններին, որոշ տեղեկություններով՝ նրանք ուղիներ են փնտրում, փորձելով խոչընդոտել ժողովի իրականացումը, ինչպես դա եղավ անցած տարեվերջին, երբ դեկտեմբերի 10-12-ը հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը, որը պետք է քննարկեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ու վերջին զարգացումները, ավելի կոնկրետ՝ տասը տիրադավներին թեմական առաջնորդությունից զրկելու հարցը, հետաձգվեց։

Մայր Աթոռը հայտարարեց, որ Եպիսկոպոսաց ժողովը ժամանակավորապես հետաձգվում է՝ պայմանավորված բռնաճնշումներով։ Մեզ էլ տեղեկություններ էին հասել, որ ԱԱԾ-ի միջոցով են ճնշումներ գործադրվել՝ ընդհուպ Վեհափառին սպառնացել են, որ եթե ժողովը կայանա, Հայաստան ժամանած թեմական առաջնորդներն այլեւս չեն կարողանա վերադառնալ իրենց թեմեր:

Այդ օրերին գրեցինք նաեւ, որ խոչընդոտել էին վիրահայոց թեմի առաջնորդի՝ Հայաստան մուտքը, Բագրատաշենից նրան հետ ուղարկելով։ Հիմա նոր ճնշումներ են սկսվել: Երեկ Փաշինյանի տիրադավների խորհուրդը կոչ արեց` չեղարկել Եպիսկոպոսաց ժողովը: Ուղիներ են որոնում, որ թույլ չտան հոգեւորականների մեկնումը Հայաստանից։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։