«Հրապարակ». Ով է Վաղարշապատում 10 հոգու ձերբակալության «քավորը»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղարշապատում երեկ տեղի ունեցած խուզարկությունների եւ 10 հոգու ձերբակալության «քավորը», ըստ մեր աղբյուրի, նորընտիր համայնքապետ Արգիշտի Մեխակյանն է։

Ավագանու ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեւակ Խաչատրյանի թիմակիցների ձերբակալության հիմքում թեպետ դրել են նոյեմբերի 16-ի ընտրություններին «մարդկանց ուղղորդելու» մեղադրանքներ, սակայն պարզ է, որ նախընտրական բռնաճնշումներ են սկսել` ընդդիմության աչքը վախեցնելու նպատակով։

Ասում են՝ Մեխակյանն է ղեկավարությանը համոզել, որ հիմիկվանից պետք է զբաղվել ընդդիմադիրներով` թույլ չտալ, որ ընտրություններին ընդառաջ ակտիվանան, պետք է բնում խեղդել ամեն ակտիվություն, եւ ինքն էլ է գործի անցել՝ համայնքի ընդդիմադիրների հետեւից է ընկել՝ պահակից մինչեւ ուսուցիչ, հայտնաբերում է եւ հարցերը լուծում։

Մեր տեղեկություններով, Սեւակ Խաչատրյանի «Առաջ» կուսակցությունը մտնելու է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքի մեջ, ու նաեւ սա է այս ձերբակալությունների պատճառը:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։