«Հրապարակ». Ոստիկանությունը լցվել է գյուղ. Ի՞նչ է կատարվել Փարաքարում

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը Գյումրուց հետո Նիկոլ Փաշինյանն այցելել է նաեւ Փարաքար, որտեղ նույնպես մարտի 30-ին ընտրություններ են։ Գյումրու խայտառակ ընդունելությունից հետո ՔՊ վերնախավը որոշել է Փարաքարում նախապես չհայտնել Փաշինյանի այցի մասին, որ կարողանան լավ «մասսովկա» ապահովել։

Բանն այն է, որ նույն օրը, վարչապետի այցից 1 ժամ առաջ, համայնքի կենտրոնում ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը համերգ էր կազմակերպել, որին մեծ թվով փարաքարցիներ են ներկա եղել։ Համերգի կեսից լուրը հասել է, որ Փաշինյանը գալիս է, համերգ լսելու եկած փարաքարցիներից շատերը չեն հավատացել, սակայն այցից կես ժամ առաջ ոստիկանություն է լցվել գյուղ, ոմանք հասցրել են հեռանալ։

Իսկ Փաշինյանն «ախրաննիկներով» քայլել է համերգ լսելու եկած բազմության միջով, բարեւել, նկարվել եւ արագ հեռացել։ «Անգամ չշնորհավորեց մեր միամսյակը, քամու պես եկավ, քամու պես հեռացավ»,- պատմեց փարաքարցի մի կին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում