«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ ՔՊ-ն ու իր առաջնորդը համոզված են, որ ժողովուրդն իրենց ներել է 20 թ․ պատերազմն ու պարտությունը, ուստի այս փուլում իրենք 2 խնդիր ունեն. հանրությանը համոզել, որ խաղաղություն են բերում/բերել եւ թիմի առողջացման քայլեր անել` կոռումպացվածներին, վարկաբեկվածներին, արագ հարստացածներին հեռացնել իրենց շարքերից: ՔՊ-ում կարծում են, որ առողջացման գործընթացը, ըստ էության, մեկնարկել է, եւ Հայկ Սարգսյանին` Շիշ բռնողին, պատժելն էլ դրա շրջանակներում է իրականացվում:
Ի դեպ, ոմանք կարծում են՝ եթե Փաշինյանն ի սկզբանե կանխեր թիմում տարածվող արատավոր բարքերը, այսօր նման խնդրի առջեւ չէին կանգնի։
Պատմում են, որ պարբերաբար վարչապետին են փոխանցել Սարգսյանի շփումների, պահվածքի, 180 հազարանոց ավտոմեքենա գնելու եւ այլ տեղեկություններ, սակայն նա աչք է փակել դրանց վրա։ Ասում են՝ Սարգսյանի պատճառով անգամ նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանն է Փաշինյանից նկատողություն ստացել, քանի որ ավտոմեքենայի համար օպերատիվ պետհամարանիշներ է տվել:
Հետո հետ է վերադարձրել, սակայն դա մնացել է անպատիժ։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում