«Հրապարակ». Ո՞ւմ է զոhաբերելու Փաշինյանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում սրտատրոփ սպասում են, թե առաջիկա ընտրություններին ընդառաջ ում է զոհաբերելու Նիկոլ Փաշինյանը։ Ասում են, որ ներքին քննարկումների ժամանակ Փաշինյանն ասել է, որ ժողովուրդն իրենցից ակնկալում է խաղաղություն եւ «ներքին առողջացում»։

Ասել է, որ իրենց ներել են պատերազմն ու պարտությունը, ուստի, եթե վաշինգտոնյան հռչակագիրը կարողանան հմտորեն օգտագործել, թե խաղաղություն ենք բերել Հայաստանին, ապա իշխանության «ներքին առողջացման» հարցը մնում է խնդրահարույց՝ ժողովուրդը տեսնում, լսում է պաշտոնյաների սրընթաց հարստացման, չարաշահումների, նոր օլիգարխների մասին, մամուլում տասնյակ հրապարակումներ կան ոմանց կոռուպցիոն գործարքների, կասկածելի կապերի մասին։

Բոլորը հասկացել են, որ Փաշինյանը մի քանի խոշոր «ձուկ» պետք է գլխատի, որ նախընտրական քարոզչական խաբկանքն ամբողջանա։ Եթե մինչեւ վերջերս խոսվում էր, որ առաջին զոհը լինելու է Տիգրան Ավինյանը, ապա հիմա նրա մասին զգուշորեն են խոսում, ասում են՝ Ավինյանը հասկացրել է, որ իրեն ձեռք տալը չեն մարսի։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։