«Հրապարակ». Ո՞վ է լինելու ՔՊ վարչության «կինդեր սյուրպրիզը»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում գրեթե համոզված են, որ ՔՊ նոր վարչության «կինդեր սյուրպրիզը» լինելու է պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը` խորհրդարանի լռակյացներից մեկը, որը գիտական հոդվածների հեղինակ է եւ, ինչպես ՔՊ-ում են բնութագրում՝ փայլուն տիրապետում է անգլերենին:

Բայց նրա ամենամեծ արժանիքն Աննա Հակոբյանի հետ մտերմությունն է։ ՔՊ կանանց շրջանում միշտ քննարկում են, թե ինչպես է հաջողվում նրան այդքան հաճախ հայտնվել վարչապետի կնոջ նախաձեռնած միջոցառումներին։ ՔՊ նոր վարչությունը, հիշեցնենք, կընտրվի սեպտեմբերի 20-ին՝ կուսակցության համագումարի ընթացքում:

Կանանց քվոտան ավելացրել են, վարչության կազմում 20 անդամից 5-ը պետք է կին լինի։ ՔՊ-ական կին գործիչներից վարչության անդամի համար առաջադրվել են վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Արուսյակ Մանավազյանը, Սոնա Ղազարյանը, Ալխաս Ղազարյանը, Տաթեւիկ Գասպարյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ցանկում այլ անուններ էլ կան, որոնք հանրությանն այնքան էլ հայտնի չեն:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։