«Հրապարակ». Նորատուսցի Արայի որդուն տնային կալանքից էլ են ազատել

«Հրապարակ» թերթը գրում է․ Հուլիսի 17-ին ողբերգական դեպք տեղի ունեցավ Սեւանի Best Western Bohemian Resort հանգստյան գոտում: Մի անիմաստ վիճաբանության հետեւանքով հնչել էին կրակոցներ, եւ մահացել էր Սեւանի ավագանու անդամ՝ 37-ամյա Արսեն Աֆիյանը։ Վիճաբանության մյուս կողմում տարածքում հայտնի հեղինակություններ Բանդուրյաններն էին, նրանցից մեկի` Արա Բանդուրյանի որդին` Լյովան, եւ Միսաք Փաշիկյանը, որը մինչ այդ միջադեպը մեկ այլ գործով հետախուզման մեջ էր գտնվում։ Հանրային աղմուկը հանդարտեցնելու համար Բանդուրյանների որդին կալանավորվեց, կարճ ժամանակ անց Գեղարքունիքի առաջին ատյանի դատարանը Լյովա Բանդուրյանի խափանման միջոց կալանքը փոխեց տնային կալանքով։ Իսկ երեկ տեղեկացանք, որ օգոստոսին նույն դատարանը` դատավոր Կարեն Հակոբյանի նախագահությամբ, խափանման միջոց տնային կալանքն էլ է փոխել` կիրառելով վարչական հսկողություն, գրավի եւ բացակայելու արգելքի հետ:

Բանդուրյանի պաշտպան Կարեն Բատիկյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ կիրառվել է գրավ` 50 միլիոն դրամի չափով։

«Համարյա ավարտվում է  դատաքննությունը, վկաներ են հարցաքննվել, նյութեր, տեսագրություն է ուսումնասիրվել, այնտեղ հստակ երեւում է՝ ինչ արարք է կատարում։ Լյովա Բանդուրյանը սպանություն չի արել ու ոչ մի արարք չի կատարել, ինչ պիտի աներ, եթե տեսագրությամբ երեւում է ամեն ինչ, եթե ռիսկեր չկան, մարդուն ո՞նց պահի կալանքի տակ։ 20-30 վկա է հարցաքննվել»։ Բատիկյանը նաեւ հայտնեց, որ մյուս մեղադրյալը` Միսաք Փաշիկյանը, կալանավորված է․ «Փաշիկյանը պաշտպանվել է: Անզեն մարդիկ կանգնած են` մյուս կողմը հանում է ատրճանակը՝ այդ մարդկանցից ինչ-որ մեկին սպանելու նպատակով, նրանք էլ գցում են գետնին, վնասազերծում, Փաշիկյանը կրակում է սպանվածի ուղղությամբ»։ Ըստ փաստաբանի՝ Մ․ Փաշիկյանի զենքն օրինական չի եղել, մյուս կողմի զենքը պարգեւ է եղել՝ Արցախի նախագահի կողմից։ Ստացվում է, որ քաղաքական հայտարարություն արած Սամվել Կարապետյանը, հարցազրույց տված Միքայել Աջապահյանն ավելի վտանգավոր են հանրության համար, որ պետք է կալանքի տակ լինեն, իսկ մարդասպանության մեջ մեղադրվողները կարող են նաեւ ազատության մեջ լինել:

— Այսինքն՝ ամեն ինչ արվում է քրեական հեղինակության որդուն այս գործից չոր դուրս բերելու համար։

— Հեղինակություն ասվածը պետք է հիմնավորվի, ինձ համար անընկալելի է դա, բավականին երկար ժամանակ էր դատաքննությունն ընթանում, ում զավակն ուզում է լիներ։

— Սպանվածի իրավահաջորդներն ինչպե՞ս են պահում իրենց դատարանի դահլիճում, պահանջո՞ւմ են խիստ պատիժ։

— Ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել, լուռ նստում են, Փաշիկյանը նույնիսկ դատական նիստի ժամանակ ցավակցություն հայտնեց։ Դեպք է՝ պատահել է, դրանից հետո ագրեսիվություն դնեն ցուցաբերեն, ամենավատ բանը եղել է արդեն։ Հարազատներն ասում են՝ մեր բարեկամն էդ զենքը որ չհաներ, շատ-շատ՝ պետք է իրար ծեծեին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։