«Հրապարակ». Նման նամակներ բոլորն են գրել

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քննադատություններին ի պատասխան, Փաշինյանը խոստացավ մինչեւ տարեվերջ հրապարակել բանակցային փաստաթղթերը, որոնք արդեն «սկանավորվում են», ձեռքի հետ էլ փորձեց շանտաժ անել․ «Նաեւ քո գրած մի նամակ եմ մեջը դնելու, որ չմտածես՝ առ եմ համարում»։ «Առ եմ համարում» արտահայտություն հայերենում, ի դեպ, չկա:

Երեկ ԱԺ-ում տված ճեպազրույցի ժամանակ Փաշինյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ նամակի մասին է խոսքը։ Նա չցանկացավ փակագծեր բացել, միայն ասաց, որ նամակը ոչ թե իրեն էր ուղղված, այլ՝ մեկ այլ երկրի ղեկավարի, եւ հիմա ինքը հանձնարարել է «գաղտնազերծման գործընթաց» սկսել, եւ նամակը բանակցային փաստաթղթերի փաթեթի հետ անպայման կհրապարակվի։

Որոշ տեղեկություններով, խոսքը ՌԴ նախագահին ուղղված նամակի մասին է, որը Սերժ Սարգսյանը գրել է 2016-ին՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Կցկտուր տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանն այդ նամակում ռազմական աջակցություն է ակնկալում ՌԴ-ից՝ նշելով, որ մեր ռազմական բալանսը խախտված է։ Սակայն հակառակ թիմում վստահ են, որ ոչ միայն երրորդ, այլեւ ՀՀ բոլոր նախագահները հանուն բանակի եւ հանուն Հայաստանի, նույնաբովանդակ գրագրության մեջ են եղել տարբեր պետությունների առաջնորդների հետ։

Ի դեպ, Փաշինյանն ասաց նաեւ, թե ինչու մինչ այժմ չի հրապարակել բանակցային փաստաթղթերի փաթեթը, որի առաջարկը նախկին նախագահներն անում են շարունակ: Ասաց, որ պատահական չի ընտրվել տարեվերջը, իր կարծիքով` դա կարող էր անել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից հետո:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։