«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը «քեն քշեց», Անդրանիկ Քոչարյանը «բոչկա գլորեց»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանի հերոսն Անդրանիկ Քոչարյանն էր, որի պատճառով, կարելի է ասել, բյուջեի քննարկման բնականոն ընթացքը տապալվեց, քանի որ սահմանված ընթացակարգով պարտադիր ելույթ ունեցողների մեջ էր նաեւ նա, սակայն իր ելույթի ժամանակ նիստերի դահլիճում չէր։

Նրա բացակայության փաստն իրարանցում առաջացրեց դահլիճում, քննարկմանը ներկա Փաշինյանն էլ նյարդային տեսքով ինչ-որ բան էր խոսում նստած տեղից, եւ նիստը վարողը ստիպված եղավ 20 րոպե ընդմիջում հայտարարել, բայց ընդմիջում հայտարարելուն պես Քոչարյանը մտավ դահլիճ, սակայն նիստն այլեւս չշարունակեցին:

Փոխարենը Քոչարյանը մեղավոր դեմքով մոտեցավ Փաշինյանին, որի ձայնը թեպետ լսելի չէր, բայց դեմքից երեւում էր, որ հանդիմանում է նրան, մոտավորապես այն տեսքով, թե դու ով դարձար, որ արհամարհեցիր մեզ։ Եվ, ինչպես սպասվում էր, հետո «քեն քշեց»․ ընդմիջումից հետո, երբ ելույթ էր ունենում Անդրանիկ Քոչարյանը, նա տեւական ժամանակ չէր վերադառնում նիստերի դահլիճ, չնայած Քոչարյանը ներողություն խնդրեց իր պատճառով առաջացած անախորժ իրավիճակի համար եւ ինքն էլ իր հերթին «բոչկա գլորեց» ԱԺ քարտուղարության վրա, թե` դուք պարտավոր էիք իմ ելույթից առաջ նախապես ինձ տեղեկացնել, եթե տեսաք, որ դահլիճում չեմ։ Միայն Քոչարյանի ելույթի վերջում Փաշինյանը վերադարձավ դահլիճ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։