«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դեռեւս երկու տարի առաջ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրապարակային հայտարարեց, որ 2024 թվականից Հայաստանում կսկսեն պատվաստել ջրծաղիկի դեմ, ասել էր, թե իբր պատվաստումը նախատեսվում էր սկսել 2022-ին, սակայն Covid19-ից գերծանրաբեռնվածության պատճառով դա չհաջողվեց իրագործել։ Տարվա ավարտին մեկ ամիս էլ չի մնացել, սակայն առողջապահության ոլորտի աղբյուրները հայտնեցին, որ պոլիկլինիկաներում ջրծաղիկի պատվաստանյութ դեռեւս չկա: Լրատվականը հարցում է ուղարկել թե ինչու չկա, որի պատասխանը «Իսկ ինչո՞ւ պետք է լինի» զարմացած արտահայտությունն է եղել։
Հիշեցրինք, որ նախարարն է նման խոստումներ տվել։ «Այո, խոսվել է այդ մասին, տենդերը հայտարարվել է, շահվել է, պատվաստանյութը Հայաստանում է, սակայն դեռեւս բաշխում չի արվել»: Փաստորեն, Ավանեսյանը հերթական նախագիծն է տապալել»: