«Հրապարակ». Մյուսները լռում են վախվորած

«Հրապարակ» թերթը գրում է. ««Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Սամվել եւ Կարեն կարապետյանները տարիներ շարունակ օգնել են հայկական մարզաշխարհին, պարգեւատրել են հայ մարզիկներին, ոգեւորվելով նրանց հաղթանակներով։ Ահռելի գումարներ են ծախսել հայ երեխաների ճանապարհը դեպի մեծ սպորտ ապահովելու համար, առաջնություններ են ֆինանսավորել:

Այսօր, երբ Սամվել Կարապետյանն ունի աջակցության կարիք, հայ սպորտսմենները նրան կարծես չեն հիշում: Մենք փորփրեցինք համացանցը եւ ընդամենը մեկ աջակցող գրառում գտանք: Բուլղարիայում բնակվող Օլիմպիական չեմպիոն, ըմբիշ Արմեն Նազարյանն էր իր ֆեյսբուքյան էջին կիսվել «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադրած «Հայ գործարարների ասոցիացիայի» հոլովակով, որում ներկայացվում է Սամվել Կարապետյանի՝ Հայաստանի համար արված վերջին երեք տասնամյակների գործունեության մի հատվածը։ Զարմանալին այն է, որ Արմեն Նազարյանի գրառման տակ հայտնի մարզիկները անգամ հասարակ «լայք» չեն դրել:

Հավանելու 24 նշան գտանք, որոնց թվում ընդամենը երկու սպորտսմենների «բութ» մատերն էին՝ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարշամ Բորանյանի եւ ըմբշամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն Գասպար Տերտերյանի: Մյուսները լռում են վախվորած:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։