«Հրապարակ». Մանվել Գրիգորյանի փեսային տուգանել են

«Հրապարակ»-ը գրում է․ «Գեներալ Մանվել Գիգորյանի դստեր՝ Արմավիրի մարզում երկար տարիներ դատավոր աշխատած Նաիրա Գրիգորյանի ամուսնուն՝ Արտակ Պողոսյանին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել է 200 հազար դրամով։ Ըստ հանձնաժողովի՝ Արտակ Պողոսյանը 2024 թվականի իր եկամուտների հայտարարագիրը չի ներկայացրել։ ԿԿՀ-ն 30-օրյա ժամկետ է տվել դատավորի ամուսնուն՝ հայտարարագիրը ներկայացնելու համար, սակայն Պողոսյանն այդպես էլ այն չի հանձնել հանձնաժողովին։ Ավելին, քննության ընթացքում նա որևէ պարզաբանում, դիրքորոշում չի հայտնել, թե ինչն է պատճառը։ Ի դեպ, Պողոսյանը հայտնի դեմք չէ, նա որևէ պաշտոն չի զբաղեցրել, բայց պարտավոր է հայտարարագիր ներկայացնել որպես դատավորի ընտանիքի անդամ։
Նշենք, որ շաբաթներ առաջ նման իրավիճակում էր հայտնվել նաև փաստաբան Հայկ Ալումյանը։ Պատճառը նրա կնոջ՝ դատավոր Արմենուհի Բադիրյանի հայտարարագրի ուսումնասիրությունն էր։ Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ Ալումյանը, որպես դատավորի ընտանիքի անդամ, 2024թ. գույքի, եկամուտների և ծախսերի տարեկան հայտարարագիրը չի հանձնել և չի հրապարակել հայտարարագրերի ցանկում։ Փաստաբանը մեզ ասել էր, որ արդեն երկրորդ անգամ են դրա համար իրեն տուգանում, դա էլ նախորդի պես վիճարկելու է դատարանում․ «Ես իմ հայտարարագիրը չեմ ներկայացնելու, ես վիճարկելու եմ իրենց որոշումը, ես էլի եմ տուգանվել, էլի եմ վիճարկել դատարանում, և դատարանն ինձ հետ համաձայնել է»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։