«Հրապարակ». Մակունցի սիրտը կրկին դեսպանի պաշտոն է ուզում

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի առաքելությունն ավարտած Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի գլխավոր խորհրդական։

Մինչդեռ ամիսներ շարունակ մեզ տեղեկություններ էին հասնում, որ Փաշինյանի անգլերենի երբեմնի ուսուցիչ Մակունցն ամեն ինչ արել է, որ ԱՄՆ-ում դեսպանի կարգավիճակում մնա կամ գոնե այլ երկրում շարունակի դիվանագիտական գործունեությունը։

Մի հարցում վստահ են, որ չնայած Մակունցի՝ ԱՄՆ-ում գրանցած ձախողումներին, Փաշինյանը նրա նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունի, եւ չի բացառվում, որ հաջորդ ընտրություններից հետո, եթե ՔՊ-ն վերարտադրվի, Մակունցին դիտարկի որեւէ այլ բարձր պաշտոնում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։