«Հրապարակ». «Կաշառում է» ՍԴ–ին

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը մտադիր է բարձրացնել Սահմանադրական դատարանի դատավորների եւ նախագահի առանց այն էլ բարձր աշխատավարձերը։ ՍԴ նախագահն այժմ 1 մլն 331 հազար դրամ է ստանում, առաջարկվում է 100 հազարով բարձրացնել։ ՍԴ փոխնախագահը բարձրացումից հետո կստանա այնքան, որքան հիմա՝ նախագահը: Դատավորները ներկայիս մոտ 998 հազար դրամի փոխարեն կստանան 1 մլն 250 հազար։

Օրենքով սահմանվելու է նաեւ ՍԴ դատավորի աշխատավարձի 100 տոկոսի չափով հավելավճար։ Ինչո՞ւ է Փաշինյանը որոշել ՍԴ-ին «կաշառել»։ Հիմնավորումն այսպիսին է. «ՍԴ դատավորների վարձատրությունը՝ իր կառուցվածքով եւ չափերով, համարժեք չէ վերջիններիս բարձր իրավական կարգավիճակին, սահմանադրական լիազորությունների ծավալին եւ գործունեության համար բնորոշ բարձր պատասխանատվության աստիճանին։

Հաշվի առնելով ՍԴ դատավորների սահմանադրական առաքելությունը, պատասխանատվության բարձր մակարդակը եւ լիազորությունների տարբերակված շրջանակը, անհրաժեշտ է ապահովել դրան համահունչ հիմնական աշխատավարձի, ինչպես նաեւ հավելավճարի տարբերակված մեխանիզմ»։

Իրականում, խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ Փաշինյանը որոշել է «գնել» այդ պայմանագիրը հաստատող մարմնի լոյալությունը։ Արդյունքում հարկատուներիս գրպանից տարեկան հավելյալ մոտ 138 մլն դրամ՝ 300 հազար դոլար գումար լրացուցիչ կհատկացվի։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։