«Հրապարակ». Կարեն Կարապետյանը՝ իշխանության թիրախում

«Հրապարակ» թերթը գրում է․ ՔՊ-ն ողջ ներուժով լծվել է Սամվել Կարապետյանի «Մեր ձեւով» շարժումը վարկաբեկելուն: ՔՊ-ն ու նրա քարոզիչները 24/7 ռեժիմով  հետեւում են շարժման բոլոր շարժերին եւ ակտիվորեն մեկնաբանում, պարսավում։

Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ի վերին օղակներում քննարկում են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նկատմամբ հետապնդումներ սկսելու հարցը, քանի որ կան տեղեկություններ, որ նա է ղեկավարելու «Մեր ձեւով»-ի ցուցակը` որպես վարչապետի թեկնածու։

Ելնում են նաեւ նրանից, որ շաբաթ օրը «Մեր ձեւով» շարժման միջոցառման ժամանակ շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ վարչապետի իրենց թեկնածուն ընդունելի կլինի, եւ բոլորը կհավանեն։ «Մենք մեր թեկնածուի մասին կհայտարարենք, երբ քաղաքական ուժ դառնալու մասին հայտարարենք։ Մենք ասել ենք, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ նախընտրական որեւէ միավորման չենք գնալու, բայց չենք ասել, որ այդ ուժերի որեւէ ներկայացուցչի հետ համագործակցության կամ միավորման չենք գնա»,- ասել էր Ն. Կարապետյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։