«Հրապարակ» թերթը գրում է. «Դատական համակարգում այլեւս չեն թաքցնում, որ դարձել են Նիկոլ Փաշինյանի «զոհերը» եւ շինծու մեղադրանքներով վերեւից իջած հրահանգներ են կատարում:
Նման իրավիճակ է ստեղծվել, օրինակ, «Մեր ձեւով» շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի կալանքի քննության ժամանակ: Նրան ձերբակալել էին Վարդան Ղուկասյանի ձերբակալության օրը՝ Գյումրու քաղաքապետարանի հրապարակից, 37 քաղաքացու հետ միասին, որից 19-ի համար կալանավորման միջնորդություն էր ներկայացվել դատարան` զանգվածային անկարգություններին մասնակցելու, ոստիկաններին դիմադրելու մեղադրանքներով։
Մխիթարյանի դեմ ոստիկաններից մեկը ցուցմունք է տվել, թե փաստաբանն իբր իր գործողություններին է խոչընդոտել, սակայն նրա պաշտպանները դեպքի վայրից տեսանյութեր են ցուցադրել, որտեղ երեւացել է, որ ցուցմունք տվող ոստիկանը շատ հեռու է եղել Մխիթարյանից, եւ բոլոր դրվագներում Մխիթարյանը եղել է ձեռքերը վեր պարզած, հաշտեցնողի, չհրահրողի դերում։
Եվ երբ դատավորը հեռացել է որոշում կայացնելու, պաշտպանները 100 տոկոսով համոզված են եղել, որ Մխիթարյանին բաց է թողնելու, իսկ ստախոս ոստիկանն ու մեղադրողը դիտողություն են ստանալու, սակայն մեկ ժամ անց դատավոր Վարսենիկ Մելքոնյանը վերադարձել է խոշտանգվածի դեմքով, կարդացել է կալանքի որոշումն ու ամոթահար դեմքով փախել դահլիճից` հասկացնելով, որ ոչինչ իրենից կախված չէր։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




