«Հրապարակ». Կադաստրի կոմիտեում գաղnւթային բարքեր են

«Հրապարակ» թերթը գրում է․ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի հրահանգով նախկին աշխատակցին առևանգելու և ծեծի պատմությունը համակարգի մեր աղբյուրների պատմելով ուղիղ արտացոլանքն է Կոմիտեում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի։

Ըստ մեր աղբյուրի՝ Սուրեն Թովմասյանը համակարգում պաշտոնների է կարգել բացառապես իր մտերիմ ու բարեկամ անձանց, որոնք ոլորտից ոչ միայն հեռու են, այլեւ աշխատանքային շփումներում փողոցային լեքսիկոն են օգտագործում, այդ թվում՝ կանայք։

Ասում են՝ Կադաստրի կոմիտեում սովորական աշխատանքային զրույցներն անգամ ռազբորկայի են նմանվում, կառույցի վերադասին հավանաբար հոգեհարազատ է այդ ոճը, հակառակ դեպքում իրեն վիրավորական հաղորդագրություն ուղարկած նախկին աշխատակցի նկատմամբ ոչ թե փողոցի կանոններով տղայական հաշվեհարդար կտեսներ, այլ առնվազն կանտեսեր, կամ կդիմեր իրավապահներին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։