«Հրապարակ». Իշխանության թիրախում նաև Վարդան Ղուկասյանի փեսան է

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո Գյումրու համայնքապետի պարտականությունները կկատարի նրա առաջին տեղակալը՝ փեսան՝ Ավետիս Առաքելյանը։

Սակայն, մեր տեղեկություններով, իշխանություններն «օպերատիվ» աշխատանքներ են տանում նաեւ նրա նկատմամբ, եւ նրան փակելը նույնպես օրերի հարց է։

Բանն այն է, որ միայն դրանից հետո կարող է ՔՊ-ն Գյումրիում զավթել իշխանությունը՝ նշանակելով համայնքապետի ԺՊ, ինչպես ժամանակին արեցին Վանաձորում։ Ղուկասյանի կալանավորման պարագայում էլ ընդդիմությունն ավագանիում ունի մեծամասնություն՝ 17 մանդատ, եւ կարող են առանց ՔՊ-ի նիստեր գումարել, սակայն եթե Առաքելյանին «չեզոքացնեն», ՔՊ-ն բոյկոտի ավագանու նիստերը, Նիկոլ Փաշինյանը, ծանոթ ձեռագրով, համայնքապետի ԺՊ կնշանակի՝ կա՛մ Սարիկ Մինասյանին՝ ՔՊ-ի առաջին համարին, որն աշխատում է ՀԷՑ-ի «Մուշ» մասնաճյուղում, կա՛մ Աննա Հակոբյանի ազգականին` Վահագն Մկրտչյանին։

Այս սցենարից խուսափելու միակ տարբերակն այն է, որ ում բռնում են, մանդատը դնի, որ ցուցակի հաջորդ համարը գա ավագանի, եւ նիստերը կայանան, ու ընդդիմությունը նորից քաղաքապետ ընտրի, շարունակեն բնականոն աշխատանքը: Սակայն այդ տարբերակն էլ հեշտ չէ, քանի որ հազիվ կոնսենսուս կայացավ Վարդան Ղուկասյանի շուրջ, նոր թեկնածուի դեպքում հնարավոր է ընդդիմադիրները լեզու չգտնեն։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։