«Հրապարակ». Իշխանական զույգը՝ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, կրկին Սյունիք է գնում

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական զույգը՝ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, կրկին Սյունիք են գնում․ հունիսի 7-8-ին նրանք կլինեն Սիսիանում եւ Գորիսում։ Այցի հիմնական նպատակը տիկնոջ «Կրթվելը նորաձեւ է» արշավն է:

Սակայն մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունի հատկապես Գորիսում շրջայց կատարելու, ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերին, իրականում՝ ցույց տալու, որ ընդդիմադիր Առուշ Առուշանյանի ղեկավարած համայնքում անգամ ինքն ընդունելի ու սիրված ղեկավար է։ Սակայն նման այցերը նախապես մանրակրկիտ նախապատրաստվում են:

Այս պահի դրությամբ դեռ Սյունիքի այցի հետ կապված՝ չկա հստակ որոշում․ եթե կարողանան «համապատասխան միջավայր» ապահովել, ապա այցը կկայանա»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։