«Հրապարակ». Իրանի դեսպանը հանդիպումների շարք է սկսել

«Հրապարակ» թերթը գրում է․ Երկօրյա այցով երեկ Հայաստան ժամանեց Իրանի նախագահը: Մասուդ Փեզեշկիանը պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ է այցելում Հայաստան: Նրա գրասենյակի փոխանցմամբ՝ այցի նպատակը երկկողմ հարաբերությունների զարգացումն է, հատկապես՝ առեւտրի ոլորտում։ Նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում: Իրականում, սակայն, պարզ է, որ նպատակը վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ ճշգրտումներ անելն է, առաջին դեմքից կոնկրետ պարզաբանումներ ստանալը, ինչը խոստովանել է նաեւ այդ երկրի արտգործնախարարը։

Մինչեւ Իրանի նախագահի պատվիրակության՝ Հայաստան ժամանելը, Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հարցազրույց էր տվել ու ընդգծել՝ Մասուդ Փեզեշկիանի այցի նպատակը Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական քարտեզի անփոփոխության ապահովումն է:

Արտգործնախարարը շեշտել է նաեւ, որ Իրանի դիրքորոշումը չի փոխվել, իրենք դեմ են տարածաշրջանում սահմանների որեւէ փոփոխության կամ օտարերկրյա ռազմական ներկայության։ Նախագահ Փեզեշկիանի այցը Երեւան հնարավորություն կտա վերահաստատել Իրանի մտահոգությունները եւ ստանալ պատասխաններ-հավաստիացումներ, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ որեւէ փոփոխություն տեղի չի ունենալու, եւ օտարերկրյա ուժեր չեն մտնելու տարածաշրջան։ 

Փեզեշկիանը Երեւան է ժամանել Վաշինգտոնում եռակողմ հռչակագրի ստորագրումից տասն օր անց: Այս օրերին Փաշինյանը մի շարք հայտարարություններով փորձել է փարատել Իրանի, նաեւ Ռուսաստանի ու մյուս պետությունների մտահոգությունները՝ վստահեցնելով, որ իր կայացրած համաձայնությունները ձեռնտու են լինելու հարեւան երկրներին, չեն ոտնահարելու այլ երկրների շահերը։ Բացի այդ՝ այս ընթացքում փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գործուղվեցին Իրան։ 

Այդուհանդերձ, եթե Իրանի աշխարհիկ իշխանությունները դիվանագիտական ձեւակերպումներով են արձագանքում այդ համաձայնագրին ու իրենց տագնապները զգուշորեն են ձեւակերպում, ապա երկրում գլխավոր դերակատարում ունեցող հոգեւոր իշխանության ներկայացուցիչները շարունակում են կոշտ դիրքերից հանդես գալ։ Ակնհայտ է, որ հայկական կողմին դեռեւս չի հաջողվել ամբողջությամբ փարատել Թեհրանի մտահոգությունները։ Ավելին՝ պաշտոնական Թեհրանը կարծես չի վստահում ՀՀ իշխանություններին եւ հավելյալ ջանքեր է գործադրում՝ հասկանալու այդ համաձայնագրի խորքային վտանգները։ 

Մեր տեղեկություններով, Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին վերջին օրերին հանդիպումների շարք է սկսել հայաստանյան ընդդիմադիր սեգմենտի հետ: Նա քաղաքական ուժերի ներկայացուցիչների, քաղաքական գործիչների հետ ակտիվ հանդիպումներ է անցկացնում՝ քննարկելով համաձայնագիրը եւ լսելով նրանց կարծիքները։ 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։