ՔՊ վարչությունը մերժել է նաեւ գյումրեցի պատգամավոր Կարեն Սարուխանյանի հայտը` նրան նույնպես չի գրանցել որպես նախընտրական ցուցակի թեկնածու։
Պատգամավորի անունը չնայած բազում անգամներ շրջանառվել է աղմկոտ, մասնավորապես թմրանյութերի գործածության պատմությունների մեջ, սակայն ՔՊ վերնախավին առավել զայրացրել է այն, որ Գյումրիում Սարուխանյանն այդպես էլ չկարողացավ մի քանի տարում կուսակցության տարածքային կառույց ձեւավորել, որ միասնական աշխատեն հանուն կուսակցության հաղթանակների։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:
Թերթը հայտնել էր, որ ապրիլին տեղի ունեցած Գյումրու ՏԻՄ ընտրություններից հետո կառույցը հերթական անգամ լուծարվել է, այդ ժամանակ կառույցը ղեկավարում էր Կարեն Սարուխանյանը։ Դրանից հետո նոր կառույց դեռ չի ստեղծվել:




