«Հրապարակ». Ինչու են ուզում Արտակ Գալստյանին զրկել մանդատից

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու այսօրվա նիստը բազմահարց է լինելու։ Մենք տեղեկացանք, որ նիստում քննարկվելու է «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանին՝ Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։

«Հանրային ձայն» խմբակցությունից Վահան Ավագյանը հաստատեց՝ ասելով, որ այն հունիսի 23-ին՝ Իրավական հանձնաժողովում քննվել է եւ ստացել բացասական եզրակացություն։ Ավագյանը փոխանցեց, որ նախագծի հեղինակը «Ազգային առաջընթացից» Հայկ Գրիգորյանն է, հիմքում այն է դրել, որ Գալստյանը ավագանու նիստերին չի մասնակցում։ Մինչդեռ Ավագյանը հանձնաժողովի նիստում պարզաբանել է, որ Գալստյանը տնային կալանքի տակ է, չներկայանալն իրենով չէ պայմանավորված։

Նշենք, որ նախորդ տարվա փետրվարին իշխանական խմբակցություններն արտահերթ նիստում «Հանրային ձայն»-ի օգնությամբ մանդատից զրկեցին Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Մարությանին, այժմ էլ, ըստ էության, «Ազգային առաջընթաց»-ը թեմա է գտել եւ ուզում է հին վրեժը լուծել։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։