«Հրապարակ». Ինչու է Խաչատուր Սուքիասյանն իր հաշվին արձակուրդներ վերցնում

«Հրապարակ» թերթը գրում է. «Խաչատուր Սուքիասյանը, ԱԺ նախագահի կարգա­դրությամբ, մարտի 2-9-ը գտնվելու է չվճարվող արձակուրդում: Երեկ խոսում էին, որ գործարարն այս օրերին Դուբայում է եւ, պատերազմով պայմանավորված, չի կարողանում դուրս գալ երկրի տարածքից, ինչպես մեր շատ հայրենակիցներ։

Ուշագրավ է, որ փետրվարին էլ Սուքիասյանն իր հաշվին արձակուրդ էր մեկնել՝ փետրվարի 9-17-ը։ Ըստ ամենայնի՝ հաջորդ խորհրդարանում չառաջադրված պատգամավորը որոշել է ամբողջությամբ վերադառնալ բիզնես գործունեության եւ այս փուլից սկսած՝ արդեն սկսել է դրանով զբաղվել։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։