«Հրապարակ». Ինչու է Սարգիս Խանդանյանը, մասնակցում ՔՊ վարչության նիստերին, եթե վարչության անդամ չէ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ կուսակցության վարչության վերջին նիստերից հետո հրապարակվող տեսանյութերում երևում է, որ նիստերին մասնակցում է նաև ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, որը վարչության անդամ չէ։ Թե ինչու է նա բոլոր նիստերին ներկա, վարչությունից ասացին, որ Նարեկ Մկրտչյանի՝ ԱՄՆ դեսպան նշանակվելուց հետո Խանդանյանն է նշանակվել ՔՊ արտաքին կապերի պատասխանատու և վարչության նիստերին ի պաշտոնե է ներկա գտնվում:

Նրա վրա են դրված նաև «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցության (ALDE) հետ համագործակցության աշխատանքները, որի անդամն է ՔՊ-ն։ Նշենք, որ հայաստանյան կուսակցություններից ԱԼԴԵ-ի անդամ են ՀԱԿ-ը և ԼՀԿ-ն։ Սակայն կուսակցությունում կարծում են, որ Խանդանյանը Մկրտչյանի պես «չի ձգում», ասում են` ԱՄՆ գործուղված Մկրտչյանը լավ էր կատարում այդ աշխատանքները»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։