«Հրապարակ». Ինչո՞ւ ազատվեց ՍԱՏՄ ղեկավարը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ աշխատանքից ազատվեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը, որը նշանակվել էր 2023-ի հուլիսին։ Տեւական ժամանակ լուրեր կային, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը տեսչական մարմինների կուրացիան է անում, դեռ Գեորգի Ավետիսյանի պաշտոնանկությունից հետո ուզում էր այստեղ նշանակել իր մտերիմ Արմեն Դանիելյանին՝ տեսչական մարմինների աշխատանքները համակարգող գրասենյակի ղեկավարի տեղակալին, սակայն Փաշինյանը Հայրապետյանին նշանակեց։

Թեեւ չի բացառվում, որ Հայրապետյանի հրաժարականի հիմքում ավելի լուրջ պատճառներ լինեն, քանի որ տեսչական մարմինները դարձել են «ամենաեկամտաբեր» կառույցները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հայաստանում իշխանությունը վերածվել է քաղաքական ճնշման գործիքի․ դատական համակրագի անկախությունը փաստացի փլուզվել է, իսկ քաղաքական նկատառումներով կայացված դատավճիռները խաթարում են հանրային վստահությունը․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում