«Հրապարակ». Ի՞նչ է պլանավորել ընդդիմությունը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը Արցախի քաղաքական իշխանության հետ համատեղ հանրահավաք է կազմակերպում սեպտեմբերի 2-ին` Արցախի անկախության հռչակման օրը։ Նախնական պլանով՝ հանրահավաքը կանցկացվի Ազատության հրապարակում։

Այս հավաքով, բացի այն, որ ընդդիմությունը փորձելու է հակակշռել իշխանությանը՝ ցույց տալով, որ չի պատրաստվում փակել Արցախի էջը, այլեւ հանրությանն ուղերձ է հղելու առ այն, որ ազգային հարցերում համախմբված է, ինչը հնարավորություն է տալիս նաեւ մյուս բոլոր հարցերի հարթման ուղղությամբ քայլեր անել։ Հիշեցնենք, որ 1991 թ․ սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Այժմ Փաշինյանը բացահայտ ասում է՝ Արցախը հանձնել է, որ Հայաստանում խաղաղություն հաստատի, իսկ ովքեր համաձայն չեն, թող հեղափոխություն անեն։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։