«Հրապարակ». Հերթական ճոխ հարսանիքն է եղել

«Հրապարակ» թերթը գրում է. Շաբաթ օրը «Փրայմ Հոլ» ռեստորանում կայացել է «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջեմբերջյանի որդու հարսանիքը: Մեծ թվով սփյուռքահայեր են ժամանել Մերձավոր Արեւելքից` հարսանիքին մասնակցելու, հարսնացուն եւս սիրիահայ է:

Բավականին մարդաշատ ու ճոխ հարսանիք է եղել, որին մասնակցել են մեծ թվով նախկին պաշտոնյաներ, որոնց հետ Ջեմբերջյանը շարունակում է մտերմություն պահել:

Ներկա է եղել նաեւ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրենը` Թալին Թոփալաքյանը, որը նույնպես ծնունդով Սիրիայից է: Չնայած Ջեմբերջյանի նկատմամբ մեղադրանք կա հարուցված, եւ նրան անգամ փորձում էին կալանավորել, սակայն նա ջերմ հարաբերություններ է պահում ե՛ւ իշխանությունների, ե՛ւ ընդդիմության, ե՛ւ Եկեղեցու հետ: Եւ պարբերաբար ֆինանսական աջակցություն է ցուցաբերում իշխանական ձեռնարկներին, Աննա Հակոբյանի հիմնադրամին:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։