«Հրապարակ». Հայաստանում ռուսական կապիտալով գործող խոշորագույն ընկերությունները «վերեւից» հրահանգ են ստացել

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում ռուսական կապիտալով գործող խոշորագույն ընկերությունները «վերեւից» հրահանգ են ստացել՝ այլեւս բարեգործական ծրագրերի, տարբեր հիմնադրամների, միջոցառումների ֆինանսավորում չիրականացնել։ Այդ ընկերություններից մեկի ներկայացուցիչը մեզ պատմեց, որ նախազգուշացումը ստացել են վերջերս, սակայն իրենց մանրամասներ չեն փոխանցել, եւ չգիտեն` այդ որոշման հիմքում քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական բաղադրիչ է դրված։

Ըստ ամենայնի, դա քաղաքական հրահանգ է, քանի որ անգամ ռուս-ուկրաինական պատերազմի ամենաթեժ շրջանում ռուսական կապիտալով գործող ընկերությունները չեն դադարեցրել ֆինանսական աջակցությունը հասարակական նախաձեռնություններին։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։