«Հրապարակ». Հավաք Համալիրում. Բացակաները չեն ներվելու

Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ շաբաթներ առաջ պետական բոլոր գերատեսչությունների աշխատակազմերին ասվել է, որ նոյեմբերի 22-ին բոլոր գերատեսչությունների քաղծառայողները մեկ մարդու պես պետք է ներկա գտնվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ վարչապետի մասնակցությամբ ինչ-որ միջոցառում է տեղի ունենալու։ Հատուկ զգուշացրել են` բացակաները չեն ներվելու, կարող են բացակայել միայն մահացածները։

Թե ինչ հույժ կարեւոր միջոցառում է, հստակ պարզաբանում չեն տվել, ասել են միայն, որ վարչապետի հետ հարցուպատասխանի, քննարկման հնարավորություն կլինի, ուստի բոլորը մեկ մարդու պես, 13.00-ին լինեն Համալիրում: Իսկ միջոցառումը մի քանի ժամ է տեւելու։

Քաղծառայողները ենթադրում են, որ այդ հավաքը նախընտրական չհայտարարված քարոզչության շրջանակներում է կազմակերպվում, եւ Փաշինյանը նպատակ ունի տետ ա տետ լվանալ քաղծառայողների գլուխները, ինչպես փորձում է անել, ասենք, ուսանողների կամ հանրության այլ շերտերի հետ՝ իր պարբերական հանդիպումներով եւ ելույթներով։

Ի դեպ, «Կրթվելը նորաձեւ է» շարժման հավաքներից Փաշինյան ամուսիններն արդեն իսկ հրաժարվել են եւ նոր ձեւեր են փնտրում, որոնց Աննա Հակոբյանն այլեւս մասնակցություն չի ցուցաբերում:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։