«Հրապարակ». Հանձնարարել է ռևանշ–հարցազրույց կազմակերպել

«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանը շատ դժգոհ է մնացել Նարեկ Կարապետյանի՝ Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցի հետեւանքներից։ Հիշեցնենք․ երեկ տեղեկացանք, որ Թրամփ կրտսերը չեղարկել է նոյեմբերի 12-ին Հայաստան այցը, եւ չի բացառվում, որ այդ հարցազրույցն է դեր խաղացել` Եկեղեցու դեմ հետապնդումների մասին տեղեկությունները նրան հետ են պահել Հայաստան այցելելու մտքից:

Փաշինյանը կարծում է, որ այդ հարցազրույցից հետո իր մասին բացասական տպավորություն է ստեղծվել ԱՄՆ-ում, ուստի Նազելի Բաղդասարյանին եւ Արարատ Միրզոյանին հանձնարարել է ռեւանշ-հարցազրույց կազմակերպել հայտնի Time ամսագրի հայտնի լրագրող Սայմոն Շուստերի հետ։ Նա ուզում է միջազգային հանրությանը համոզել, որ ընդդիմության դեմ իր պայքարը լեգիտիմ է, եւ որոշել է ամերիկյան հարթակում փաստեր ներկայացնել, թե ինչպես էին ընդդիմությունն ու Եկեղեցու ներկայացուցիչներն այս ամռանը փորձում զավթել իշխանությունը՝ ուժի կիրառմամբ։

Ավելին, նա հույս ունի հայտնվել ամերիկյան Time ամսագրի վարկածով «Տարվա մարդ» կոչման հավակնորդների ցուցակում։ Կարծում է, որ դա կբարձրացնի իր վարկանիշը հայ հանրության աչքում։

Նա ասել է` ֆինանսական ծախսերից չվախենան` կազմակերպեն հարցազրույցը: Սայմոն Շուստերն անցյալում հարցազրույցներ է արել Նավալնիի, Զելենսկու, անգամ Լուկաշենկոյի հետ:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։