«Հրապարակ». Հակոբ Արշակյանը չի շտապում. Նա մտածում է չառաջադրվել, եթե, իհարկե, չպարտադրեն

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ, Փաշինյանի վաղեմի զինակից Հակոբ Արշակյանն այնքան է վիրավորված թիմից, որ մինչ այս պահը 2026 թ․ ընտրացուցակում ընդգրկվելու հայտ չի ներկայացրել։ Նրա մտերիմները պատմում են, որ Արշակյանը մտածում է չառաջադրվել, եթե, իհարկե, ֆորսմաժոր չլինի, եւ չպարտադրեն։

Մեզ հետ զրույցում Արշակյանն ասաց, որ մինչ այս պահը չի առաջադրվել, իսկ կառաջադրվի, թե ոչ` հրաժարվեց պատասխանել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին կայացած ՔՊ համագումարին նրան թույլ չտվեցին մասնակցել՝ 30 հազար դրամ կուսանդամավարձը չվճարելու պատրվակով: Սակայն, ասում են, Արշակյանն ամեն ինչի հետ չէ, որ համաձայն է եւ երբեմն անգամ չի խորշում դեմ գնալ Փաշինյանին։

Մեզ ասացին նաեւ, որ բավականին թվով ՔՊ-ականներ կան, որոնք թեպետ գիտեն, որ շանս չունեն եւ 500 հազար դրամը ջուրն են գցելու, բայց Փաշինյանի ահից՝ ստիպված առաջադրվում են, որ գլխացավանքի մեջ չընկնեն:

Նշենք, որ ՔՊ-ն «գլխագին» է պահանջում առաջադրվող թեկնածուների համար․ կես միլիոն դրամ՝ ՔՊ-ականներից, 1.5 մլն` անկուսակցականներից։ Նոյեմբերի վերջին կավարտվեն առաջադրումները, հետո նախ ցուցակները կզննի ու կզտի ՔՊ վարչությունը, իսկ հետագայում համագումարով` քվեարկությամբ կկազմվեն ցուցակների վերջնական տարբերակները:

Գումարները վճարում են հենց առաջադրման փուլում, անկախ նրանից՝ հետագայում կընտրվեն, թե ոչ, գումարը հետվերադարձման ենթակա չէ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։