«Հրապարակ». Գյումրիում շտապում են. զգուշացումներ են ստացել

«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրիում դեռ քարոզարշավը չի մեկնարկել։ Մարտի 5-ին առաջադրումների ժամկետն է ավարտվում, ապա 10 օր փաստաթղթերը կստուգեն եւ կգրանցեն թեկնածուներին։ Սակայն քաղաքի գլխավոր փողոցներում արդեն փակցված են թեկնածուների պաստառները։

Օրենքն առաջինը խախտել է ՔՊ թեկնածու, քաղաքապետի ԺՊ Սարիկ Մինասյանը՝ «Մեր Սարիկը» պաստառով: Նրան չեն զիջում նաեւ «Մայր Հայաստանի» թեկնածու, գործարար Կարեն Սիմոնյանը, «Դեմոկրատական այլընտրանքի» թեկնածու, մարզիկ Արտյոմ Ղարաղազարյանը եւ «Մեր Ռուբոն»՝ Ռուբեն Մխիթարյանը։ Տեղեկացանք, որ երեկ որոշ թեկնածուների շտաբներ զգուշացում են ստացել՝ պաստառները վաղաժամ փակցնելու համար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։