«Հրապարակ» թերթը գրում է. Իշխանությունը քննարկում է Մայր Աթոռի դեմ գրոհային խմբեր ձեւավորելու եւ հարձակվելու ռիսկերը: Մեր աղբյուրներն ավելի հավանական են համարում, որ ինչ-որ պահի խմբեր գործուղեն Վեհարան, թե երբ` ժամկետներ չեն հայտնում։ Տեղեկացանք, որ ընդդիմադիր որոշ շրջանակներում էլ հակազդեցության ծրագրեր են մշակում, մասնավորապես ՀՀԿ-ն կազմ-պատրաստ սպասում է մի նման ոտնձգության, որպեսզի իրենք էլ խմբեր կազմեն եւ շտապեն Մայր Աթոռ: ՀՀԿ մեր աղբյուրները չբացառեցին, որ, ի աջակցություն Եկեղեցու, առաջիկայում այլ ակցիաներ էլ կիրականացնեն։
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին, երբ նշվում էր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը, բազմաթիվ հավատավոր հայեր Զվարթնոցի տաճարի մոտից երթով գնացին մայր տաճար՝ ի պաշտպանություն Առաքելական եկեղեցու: ՀՀԿ-ականների հաշվարկով՝ այդ օրվա ակցիային մոտ 5 հազար ՀՀԿ-ական է ներկա գտնվել։