«Հրապարակ». Գրիգոր Մինասյանը գրասենյակը իշխանավորների շահերն է պաշտպանում

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կադրերն ակնհայտ դավանում են «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքը, անգամ պետական բարձր պաշտոն զբաղեցրածները։ Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը, որը պետության քաղաքականությունն էր մշակում` արդարադատության ոլորտում, բարեփոխումներ անելով նպաստում էր դատարանում հաղթանակներին` ընդդեմ «բյուջեն թալանողների», վերադարձել է իր «AM» իրավաբանական ընկերություն, ղեկավարում է այն եւ պարծենում է պետության դեմ իր գրասենյակի տարած հաղթանակներով։

Ընկերության կայքում լուր կա, որ Երեւանի քրեական դատարանի որոշմամբ պետությանն առանձնապես խոշոր չափի` 5 մլրդ 500 մլն դրամի ենթադրյալ վնաս հասցրած` ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելուն օժանդակելու համար մեղադրվող անձն արդարացվել է` «AM»-ի ջանքերով։ Նա մեղադրվում էր շահումով խաղեր վարելու միջոցով ընկերոջը՝ առանց պետական գրանցման, առանց թույլտվության եւ լիցենզավորման ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակելու մեջ:

Ի դեպ, Մինասյանի գրասենյակը նաեւ իշխանավորներին է պաշտպանում: Բագրատ սրբազանի` Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված հայցով Փաշինյանի շահերը եւս «AM»-ի ներկայացուցիչն է պաշտպանում: Ինչպես ասում են` փողին մուննաթ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում