«Հրապարակ». Գևորգ Սուջյանը պատգամավորության թեկնածո՞ւ

«Հրապարակ»-ը գրում է. ««Ոտքս դրել եմ մեր սահմանին, չեմ հավատացել, որ արդեն իմ երկրում եմ: Հույսս կորցրել էի, չէի պատկերացնում, որ մի օր կվերադառնամ, բայց ստացվեց։ Ինձ համար անսպասելի էր, չնայած որ ինձ ասում էին, որ շուտով տուն ես գնալու։ Վերջին ժամանակները շատ նյարդային էի դարձել, ինձ եկան ասացին, որ շուտով տուն ես գնալու, հանգիստ եղիր։ Մեկը կար` 2025-ի դեկտեմբերի 26-ին եկավ, ասաց, որ քեզ հույս եմ բերել, շուտով տուն ես գնալու, ասաց՝ որ հունվարին գնացիր, էնտեղից կասես, որ էն մարդը, որ եկել հույս էր տվել դեկտեմբերի 26-ին, ողջույններ եմ ուղարկում։ Հիմա ես եկա տուն հասա ու ողջույններ եմ հղում իրեն»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է ադրբեջանական գերությունից օրեր առաջ վերադարձած Գևորգ Սուջյանը։
Սուջյանը պատմել է նաև Ադրբեջանում կոպիտ խախտումներով տեղի ունեցած իր դատավարության, խոսել անհնարին և հնարավոր ձևերով պայքարի մասին: Նա անուղղակիորեն քննադատում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին և անգամ իր սիրելի Նիկոլ Փաշինյանին. «Շնորհակալություն հայտնել Իլհամ Ալիևին՝ այն դեպքում, երբ Ադրբեջանի բանտերում ունենք բռնի և ապօրինի պահվող պատանդներ՝ ինձ համար անընդունելի է»: Այսպես է գրել նա իր ֆեյսբուքյան էջում։ Գևորգ Սուջյանին հարցրինք՝ երբվանի՞ց եք պատրաստվում մյուս գերիների ազատության հետ կապված ակցիաներ իրականացնել, պայքարել։ «Ինձ մի քիչ ժամանակ է պետք՝ վերականգնվելու համար, այնուհետև կապ կհաստատեմ գերիների հարազատների հետ, որպեսզի պայքարենք մեր բռնադատված հայրենակիցների համար, ոչ միայն Հայաստանում, այլ նաև՝ համայն սփյուռքով»։ Ձեր ուղիղ եթերում նշել եք, որ խոսել եք, ապա հանդիպելու եք վարչապետի հետ: Մենք նաև տեղեկություն ունենք, որ Ձեզ առաջարկվել է առաջիկա ընտրություններին մասնակցել ՔՊ կուսակցության ցուցակով: Նման առաջարկ ստացե՞լ եք վարչապետից կամ ՔՊ կուսակցությունից։ «Ես վարչապետի հետ չեմ հանդիպել, այլ հեռախոսազրույց եմ ունեցել, կարող եք լսել նորից հայտարարությունս, բայց նշել եմ, որ հանդիպում լինելու է, վարչապետի հետ խոսելու ժամանակ որևէ քաղաքական հարց չի քննարկվել, ոչ մի առաջարկ չի եղել վարչապետից։ Վարչապետն ուղղակի հետաքրքրվել է իմ որպիսությունից: ՔՊ գրասենյակից ոչ մեկի հետ ոչ մի զրույց առհասարակ չի եղել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։