«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ հեղափոխական դաշնակցությունը մինչեւ հունվարի 15-ն արտահերթ ժողով է պլանավորել, որի օրակարգում մեկ հարց է լինելու` 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցության ձեւաչափի հարցը։
Կուսակցությունում այս հարցի շուրջ երկու կարծիք կա․ ոմանց կարծիքով՝ ճիշտը «ստատուս քվոն» պահպանելն է, այսինքն՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ ընտրությունների գնալը: Սակայն մյուս թեւը մի քիչ այլ կարծիքի է:
Այս թեւը եւս կողմ է դաշինքով մասնակցությանը, սակայն կարծում է, որ իրենք Հայաստանի ամենակայացած քաղաքական ուժն են, տարածքային ամուր կառույցներ ունեն ամենուր, եւ եթե պետք է դաշինք ձեւավորվի, ապա պետք է իրենք առաջնորդեն այդ դաշինքը` իրենց պետք է միանան։ Իսկ Քոչարյանի դեպքում դաշինքի առաջնորդը կրկին ՀՀ երկրորդ նախագահն է լինելու: Թե ինչպես կընթանա ժողովը, եւ որ թեւը կհաղթի, պարզ կդառնա շուտով։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




