«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ» թերթը գրում է. «Գլխավոր դատախազությունը 2 ամսում 3 քաղաքացիական հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի՝ ՔՊ-ական Գարիկ Սարգսյանի դեմ: Վերջին հայցը ներկայացվել է հոկտեմբերի 22-ին՝ հողամասերի աճուրդներն ու վարձակալության մրցույթներն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետեւանքներ կիրառելու պահանջով, դրանից առաջ էլ երկու քաղհայց էր ներկայացվել` օգոստոսի վերջին:

Երկու հայցն էլ՝ կրկին աճուրդն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետեւանքներ կիրառելու պահանջով։ Հայցերը դատավորներ Ռուդոլֆ Ավագյանի, Նարինե Ավագյանի եւ Կարապետ Բադալյանի վարույթներում են, դատաքննությունը դեռ չի սկսվել։

Հայաստանում, որպես կանոն, ՔՊ-ականների ներկայացրած հայցերն արագությամբ քննվում են, իսկ նրանց դեմ ներկայացված հայցերը` տարիներով ձգձգվում:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։