«Հրապարակ». Եկեղեցու դեմ արշավին ներգրավում են նաև դեսպաններին

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու հարցը Փաշինյանի համար իդեաֆիքս է դարձել։ Որոշ տեղեկություններով, նա անգամ արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպաններին է հանձնարարական իջեցրել՝ աշխատանք տանել ՀԱԵ թեմական առաջ­նորդների հետ, փորձել նրանց ինչ-ինչ շահագրգռությունների դիմաց իշխանության կողմը բերել։

Ասում են, որ ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ բանակցություններն իրականացրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։ Նրան խոստացել են կաթողիկոսի պաշտոնը։ Հովնան արքեպիսկոպոսը Վեհափառի հրաժարականը պահանջող 10 ուխտադրուժ եպիսկոպոսներից է, նա նոյեմբերի 23-ին ընդունելության է արժանացրել Մկրտչյանին, ճոխ ընթրիքով պատվել դեսպանին։

Խառնակչությունը, փաստորեն, դարձել է դիվանագիտական աշխատանքի մասը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։