«Հրապարակ». Դաժան հետապնդումների են ենթարկում արցախցիներին

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հոխորտաց` Հայաստանի Հանրապետությունում Ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու, եւ կոչ արեց. եթե համաձայն չեն, թող հեղափոխություն անեն։

Մինչդեռ բազմաթիվ տեղեկություններ կան այն մասին, որ Փաշինյանը ցանկացած հեղափոխություն հենց օրորոցում խեղդելու կուռ ծրագրեր է մշակում եւ երբեք թույլ չի տալու, որ փողոցով իշխանափոխություն լինի։

Ասենք, այս օրերին դաժան հետապնդումների են ենթարկվում արցախցիները, որոնք մի թեթեւ պայքարում են իրենց սոցիալական խնդիրների համար: Փաշինյանի գրպանային իրավապահներն ամեն օր տասնյակ արցախցիների են կանչում ոստիկանական բաժիններ եւ դաստիարակչական զրույցներ ունենում, նկարագրում, թե ինչ տխուր օրեր են իրենց սպասվում, եթե հանդգնեն փողոց դուրս գալ։

Օրերս էլ քաղաքացիական հագուստով անձինք մոտեցել էին Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի վարորդ ընկերներին, նստեցրել մեքենան եւ տարել անհայտ ուղղությամբ։

Ավելի ուշ Իսկանդարյանին տեղեկացրել էին, որ վարորդները Պետեկամուտների կոմիտեում են, բայց նրանց թույլ չեն տալիս կապի դուրս գալ, ոչ էլ հիմքեր են ներկայացնում, թե ինչ պատճառներով են տեղափոխել։

Եվ նման հետապնդումների են ենթարկվում ընդդիմադիր հայացքներ ունեցող բոլոր կուսակցությունների եւ խմբերի ներկայացուցիչները:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։