«Հրապարակ». Դատավորը լռել է ողջ ընթացքում ու ոչ մի հարց չի տվել

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանին երեկ կեսգիշերին նույնպես կալանավորեցին` Սրբազանի «հեղաշրջման» գործի շրջանակներում։ Բոլոր կալանավորվածների վրա նաեւ լրացուցիչ սահմանափակումներ են դրվել` արգելվել են տեսակցությունները:

Դավիթ Գալստյանը, օրինակ, կարող է տեսակցել միայն մերձավոր ազգականների եւ փաստաբանների հետ։ Իսկ դատարանի որոշման հիմքում զրո ապացույց է եղել նրա առնչությամբ, որոշման հիմքում դրվել է գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը։

Մեզ պատմեցին, որ կալանքի որոշում կայացրած դատավոր Ռոման Սմբատյանը ողջ դատավարության ընթացքում լուռ հետեւել է, ոչ մի հարց չի տվել` դատապարտվածի նման հաստատել է քննիչի միջնորդությունը։

Իսկ Դավիթ Գալստյանն էլ ասել է, որ Սրբազանին վերջին անգամ տեսել է մարտի սկզբներին՝ արցախցիների հետ հավաքի ժամանակ։ Գալստյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ: Պաշտպանը բողոքարկելու է կալանքի որոշումը։ Սակայն արցախցի քաղաքական գործիչները կասկած չունեն, որ Դավիթ Գալստյանին կալանավորել են այն պատճառով, որ նա Փաշինյանի կոշտ քննադատներից է եղել` հատկապես Հայաստան տեղափոխվելուց հետո: Եվ սրանով ուզում են ցույց տալ, որ արցախցիներն էլ են ներգրավված «ահաբեկչական ծրագրերում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։