«Հրապարակ». Դատարանը 9 մլն դրամի կալանք է դրել Արսեն Թորոսյանի հաշիվների վրա

«Հրապարակ» թերթը գրում է. «Դատարանը 9 մլն դրամի կալանք է դրել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի հաշիվների վրա՝ Սամվել Կարապետյանի պահանջով:

Վերջինս զրպարտության եւ վիրավորանքի համար դիմել է դատարան` ընդդեմ Թորոսյանի, եւ պահանջել է հայցի ապահովման միջոց կիրառել` արգելանք դնել նրա հաշիվների վրա։

Միջնորդությունը բավարարվել է: Թորոսյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր. «Ես 2 հայտարարության եմ ուզում անդրադառնալ, որոնց հեղինակների պորտը ոնց որ թե Լուբլյանկայում են կտրել, ФСБ-ի շտաբ-կվարտիրայում։ Առաջինի անունն Արշակ ա։

Հիմա մյուս հերոսին անդրադառնամ, նույն ինքը` Սամվել Կարապետյանին»։ Այս հայտարարությունը, ըստ Կարապետյանի փաստաբանների, պարունակում է ե՛ւ վիրավորանք, ե՛ւ զրպարտություն։

Թորոսյանից պահանջում են հրապարակային ներողություն խնդրել նույն ամբիոնից եւ բարոյական վնասի փոխհատուցում վճարել՝ 9 մլն-ի չափով։

Բացի այս հայցից, գործարարի կողմից ՔՊ-ական պատգամավորների, փորձագետների եւ կայքի դեմ եւս 9 դատական հայց է ներկայացվել՝ անձի «պատիվը, գործարար համբավը եւ քաղաքական նկրտումները պաշտպանելու համար»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։