«Հրապարակ». Ցրում էր կասկածները ռուսներից ու մեղադրում «հզոր» ուժերին

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած հանրության որոշ շրջանակներ քննադատեցին Սերժ Սարգսյանին` 7 ժամանոց հարցազրույցում ասված ու չասված որոշ մտքերի համար, մանավանդ՝ նրա, որ չասաց, թե ինչու 2018-ին այդքան հեշտ զիջեց իշխանությունը Փաշինյանին, սակայն ՀՀԿ-ում կարծում են, որ նա ասել է ամեն ինչ:

Իսկ գլխավոր ասելիքն այն էր, որ ցրվեն բոլոր կասկածները, թե իշխանափոխության, հետեւաբար՝ Արցախի կորստի հարցում դերակատարը Ռուսաստանն էր։ Որ հասկացվի՝ «հզոր» ուժեր են աշխատել` ի դեմս Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի: Իսկ ամենակարեւորը, որ Սարգսյանը պատմել է, թե Փաշինյանն իշխանափոխության օրերին ՀՀ-ում ԵՄ դեսպան Սվիտալսկուն ասել է, որ իրեն առաջարկել են փոխվարչապետի պաշտոն, եթե փողոցը հանդարտեցնի, բայց ինքը մերժել է առաջարկը:

Սարգսյանն ասել է, որ ինքը նման առաջարկ չի արել, եւ չի բացահայտել, թե ով է արել, բայց բոլորը հասկացան, որ առաջարկն արվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից:

Սարգսյանն ասել է նաեւ. «Հարց կարող է առաջանալ՝ ինչո՞ւ էր ՌԴ-ն ձեռնպահ մնում. որովհետեւ նրանք համարում էին, որ բոլոր` նույնիսկ ժողովրդական ընդվզման պարագայում, եթե ես թողնեմ պաշտոնը, ապա այդ պաշտոնին լինելու է ռուսամետ գործիչ՝ ի դեմս վարչապետ Կարեն Կարապետյանի, եւ դա մեծ ողբերգություն չէ։ Ողբերգություն կլինի, եթե Հայաստանում հակառուսական մեծ տրամադրություններ առաջանան»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։