«Հրապարակ». Բյուջեից գումար՝ առեւտրային կազմակերպությանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը վերջերս տարօրինակ ծախսեր է կատարում քաղաքի բյուջեից` որոշել է Նոր Նորք համայնքի հիմնադրման օրը նշել` հատկացնելով 8 մլն դրամ: Նաեւ ջազի փառատոն է անցկացնում՝ 34 մլն-ով, գինու տոնի է պատրաստվում, որը տեղի է ունենալու հունիսի 6-9-ը Թումանյան-Փարպեցի փողոցների խաչմերուկում: «Երեւանի գինու օրեր» անվանումով միջոցառումը Շառլ Ազնավուրի 100-ամյա տարելիցի շրջանակներում է, բայց ամենատարօրինակն այն է, որ միջոցառման անցկացման համար քաղաքապետարանը գումար է հատկացնում առեւտրային կազմակերպությանը՝ «Նումա» ՍՊԸ-ին:

Մայիսի 20-ին այդ առեւտրային կազմակերպությանը Երեւանի բյուջեից 13 մլն 753 հազար դրամ է հատկացվել: Որպես հիմք՝ նշված է «Նումա» ՍՊԸ տնօրենի ապրիլի 30-ի գրությունը: Ստացվում է, որ փոխանակ առեւտրային կազմակերպությունն աշխատի, շահույթ ստանա ու հարկ մուծի պետությանը, դիմում է քաղաքապետարանին` քաղաքային բյուջեից փող է ստանում, փող է աշխատում նաեւ միջոցառումից: Տավուշի մարզի Իջեւան քաղաքում գործող «Նումա» ՍՊԸ-ն առաջին անգամ չէ, որ գումար է ստանում պետությունից:

ՍՊԸ ղեկավարը նույն ինքը՝ EventToura ընկերության համահիմնադիր եւ տնօրեն Մերի Բադալյանն է, որը գրեթե ամեն տարի գումար է ստանում՝ «Երեւանի գինու օրեր» կազմակերպելու համար: 2021-ին, օրինակ, մոտ 2,5 մլն դրամ է ստացել էկոնոմիկայի նախարարությունից: Փաստորեն, տարեցտարի ընկերության ախորժակը բացվում է, եւ «Գինու օրերն» ավելի ու ավելի թանկ են նստում Երեւանի»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։