«Հրապարակ». Բորիս Մուրազին Աննա Հակոբյանին դատի է տվել

«Հրապարակ» թերթը գրում է. «Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին դատի է տվել Նիկոլ Փաշինյանի կնոջը` Աննա Հակոբյանին։ Պահանջում է, որ նա հերքի իր տարածած զրպարտչական, կեղծ տեղեկությունները, ներողություն խնդրի եւ վճարի 2 մլն դրամ։

Մեզ հետ զրույցում Մուրազին ասաց. «Այո, հաստատում եմ Ձեր տեղեկությունները։ Դատական հայց եմ ներկայացրել Աննա Հակոբյանի դեմ։ Սա անձնական հարց չէ ինձ համար։ Նա տասնյակ մարդկանց մասին կեղծիքներ է տարածել, զրպարտել է հոգեւորականներին, կեղտոտագույն գրառում է արել նաեւ իմ մասին։ Ես դատական հայց եմ ներկայացնում իր դեմ եւ ստիպելու եմ Փաշինյանի ընտանիքի անդամին` պատասխան տալ իր հակահասարակական վարքի համար։

Ասեմ նաեւ` անակնկալ ունեմ։ Ա․ Հակոբյանից բռնագանձվող գումարն անձնական նպատակներին չեմ ծառայեցնելու, կօգտագործենք շատ կարեւոր գործի համար, որի մասին կասեմ մոտ օրերս»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։