«Հրապարակ». Բանակում կրճատումներ են

«Հրապարակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով` բանակում և ողջ զինվորական համակարգում համատարած կրճատումներ են: Մեր աղբյուրի խոսքով` պաշտպանության նախարարությունում, ինչպես նաև նախարարությանը ենթակա զորամասերում վերջին ամիսներին մի քանի տասնյակ զինվորական է կրճատվել` առանց որևէ էական բացատրության:
Մեր աղբյուրը նշում է, որ թիրախում հատկապես այն զինվորականներն են, որոնք ատեստավորում չեն անցել, սակայն շարունակում են իրենց աշխատանքը չնչին աշխատավարձերով:

Չնայած այս ամենին, մեր աղբյուրը նշում է նաև, որ բանակում աննախադեպ մեծացել է քաղաքացիական անձանց թիվը` ի հակակշիռ զինվորականների:

Մեր աղբյուրի խոսքով` զինվորական խավն այս ամենը կապում է առաջին հերթին ֆինանսներ տնտեսելու պետական քաղաքականության հետ, նոր միայն` հայ-ադրբեջանական խաղաղության»։

Մանրամասները՝ թերթի համարում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։