«Հրապարակ». ԱԺ ՔՊ խմբակցությանը հրահանգվել է մարտական պատրաստվածության գալ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցությանը հրահանգվել է՝ մարտական պատրաստության գալ․ հունիսի 4-ից ԱԺ հանձնաժողովներում քննարկվելու է 24 թ․ բյուջեի կատարողականը, որին 2 շաբաթ ժամկետ է հատկացված։

Նրանց հանձնարարվել է ոչ այնքան Փաշինյանի կառավարության արած-չարածը ներկայացնել, որքան նախկինի հետ համեմատել եւ քննարկումը վերածել նախկինների դեմ հերթական արշավի։ Բացի այդ՝ ՔՊ-ում ոմանք, ատամները սրած, սպասում են, որ իրար վրա «բոչկա գլորեն»։

Հունիսը ՔՊ-ականների համար ծանր ամիս է լինելու, կատարողականին հաջորդող շաբաթն էլ նստաշրջանի վերջին հերթական նիստերն են, որի ավարտից հետո ՔՊ-ում 1-2 արտահերթով օրակարգում մնացած նախագծերը կընդունեն եւ կգնան արձակուրդ:

Թեեւ բոլորն անհանգիստ են, որովհետեւ առջեւում սեպտեմբերյան համագումարն է եւ ՔՊ վարչության ինտրիգային ընտրությունները։ Այնպես որ, ամառն իսկապես թեժ է լինելու ՔՊ-ում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։